երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 5 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 5 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Եզրափակիչում գեղեցիկ հաղթանակներ են տարել ու չեմպիոն են դարձել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը և Դավիթ Սիմոնյանը նվաճել են արծաթե մեդալ։

Եվս 4 բռնցքամարտիկ՝ Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը, նվաճել են բրոնզ։

  • Կիսվել: