ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Վրաստանում ոստիկանության աշխատակիցների միջին աշխատավարձը կբարձրանա

Վրաստանում ոստիկանության աշխատակիցների միջին աշխատավարձը կբարձրանա

Ոստիկանության աշխատակիցների միջին աշխատավարձը կաճի 375 լարիի չափով և 2027 թվականին կհասնի 1810 լարիի` համաձայն «Վրացական երազանք»-ի հաստատած «Վրաստանի զարգացման ռազմավարության հեռանկար 2030» ծրագրի 2025 թվականի գործողությունների ծրագրի, գրում է aliq.ge-ն: 

Մասնավորապես, ինչպես կարդում ենք փաստաթղթում, ոստիկանների միջին աշխատավարձը 2021 թվականի բազային տարում կազմել է 1435 լարի։

«Վրացական երազանք»-ի մշակած ծրագրի համաձայն՝ 2024 թվականին այս ցուցանիշը կազմել է 1685 լարի, որը 2027 թվականին կհասնի 1810 լարիի, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է, որ ոստիկանի միջին աշխատավարձը կաճի 625 լարիի չափով և կկազմի 2060 լարի։

Փաստաթղթի համաձայն՝ ՆԳՆ ակադեմիայում տարեկան վերապատրաստվող ուսանողների թիվը նույնպես կավելանա։ Մինչև 2030 թվականը նրանց թիվը նախատեսվում է ավելացնել 50%-ով՝ հասցնելով 4552 ուսանողի։

  • Կիսվել: