երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ընդհանրական աղոթք  ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար. Մայր Աթոռ

Ընդհանրական աղոթք ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար. Մայր Աթոռ

Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի հորդոր ուղղվեց հավատացյալներին «Տէր ողորմեա»-ի երգեցողության ընթացքին իրենց անհատական աղոթը բարձրացնել առ Աստված հայրենի երկրի խաղաղության, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների՝ մասնավորաբար Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի համար, հայտնում են Մայր Աթոռից:

«Թող Աստված ունկնդիր լինի հավատացելոց աղոթքներին․ ամեն»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: