2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 4.7% անկում
2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 3.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 4.7% անկում:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 24.2%,
ծառայություններ՝ 8.5%,
առևտրի շրջանառություն՝ 0.1%,
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 12.9%-ով:
2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%-ով. արտահանումը նվազել է 25.4%-ով, իսկ ներմուծումը՝ 4.1%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.3%:



