Անտառային խոշոր հրդեհներ Թուրքիայում. տարհանվել են հազարավոր մարդիկ
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի երեք շրջաններում անտառային հրդեհներ են բռնկվել, տեղեկացնում է TRT-ն:
Ինչպես հայտնել է նահանգապետ Սուլեյման Էլբանը՝ Սեֆերիհիսար շրջանի հինգ շրջանների բնակիչները տարհանվել են։
«Հրդեհների դեմ պայքարի համար ուղարկվել են 1100 հրշեջ, վեց ինքնաթիռ, 23 ջրցան մեքենա, բուլդոզեր, ավելի քան 100 շտապօգնության անձնակազմ և ժանդարմերիա։ 70-ից 117 կմ/ժ արագությամբ ուժեղ քամու պատճառով ինքնաթիռների մեծ մասը չի կարողանում գործել։ Միայն երկու ծանր հրշեջ ինքնաթիռ է պարբերաբար ջուր լցնում հրդեհի վրա», - ասել է նահանգապետը։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին էլ հայտնել է, որ Թուրքիայում երկու օրվա ընթացքում գրանցվել է 150 անտառային հրդեհ, որոնցից 83-ը՝ շաբաթ օրը։
Հրդեհները հիմնականում գրանցվել են երկրի արևմտյան և հյուսիսարևմտյան շրջաններում, հիմնականում անտառածածկ և գյուղատնտեսական տարածքներում։
Տեսանյութը՝ այստեղ: