երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Հայաստանում ԵՄ առաքելությունը Կայա Կալասին ներկայացրել է իր գործունեությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը Կայա Կալասին ներկայացրել է իր գործունեությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) տեղեկատվություն է հրապարակել ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ, դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի Եղեգնաձորում գտնվող ԵՄ կենտրոնակայան այցի մասին։

«Մեծ պատիվ է ողջունել բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասին EUMA կենտրոնակայանում՝ նրան ներկայացնելու առաքելության գործունեությունը և տեղում տեղի ունեցած վերջին զարգացումները։ EUMA-ն տեղակայված է ԵՄ ջանքերին աջակցելու համար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Շնորհակալություն, Կայա Կալաս, ձեր այցելության համար»,-ասված է առաքելության X սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում և արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

  • Կիսվել: