Նա մեծ ներուժ ունի․ Ցրվենայի գլխավոր մարզիչը՝ Թիկնիզյանի մասին
«Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչը խոսել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի մասին, գրում է armsport.am-ը:
«Նաիրը շատ բարձր մակարդակի խաղացող է։ Մենք երկար ուսումնասիրել ենք նրա խաղը և շատ ուրախ ենք, որ նա միացել է մեզ։ Նա դեռ մեծ ներուժ ունի։ Մեզ որակյալ ձախ պաշտպան էր հարկավոր, և հուսով եմ՝ նա կցուցադրի նույն որակյալ խաղը, ինչ ցույց էր տալիս Ռուսաստանում»,- ասել է Միլոևիչը Match TV-ի եթերում։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը սերբական ակումբ է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ 26-ամյա պաշտպանը «Ցրվենայի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։