ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
 Օդի ջերմաստիճանը կբարձրանա  5-6 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,- գրել է նա ֆեյսբուքում։

  • Կիսվել: