երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ին և 25-ին՝ կեսօրից հետո, 22-ի և 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: