երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նիդեռլանդներում կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել

Նիդեռլանդներում կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել

Նիեռլանդներում գիտնականները COVID-19 կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Սա ամենաառաջին հակամարմինն է, որն արգելափակում է վարակը, և մեծ հավանականություն կա, որ այն կկիրառվի դեղամիջոցների պատրաստման մեջ, որոնք կհայտնվեն վաճառքում»,- ասել է բջջային կենսաբանության պրոֆեսոր Ֆրանկ Գրոսֆելդը Ռոտերդամում:

Նշվում է նաև, որ մասնագետները հայտնել են, որ հակամարմինը լաբորատորիայում ստացել են Covid-19–ին նման վիրուսային վարակների նախնական հետազոտման արդյունքում:

Ըստ գիտնականների ՝ հակամարմինն այժմ պետք է փորձարկել մարդու վրա, իսկ այդ բոլոր հետազոտությունները կարող են ամիսներ տևել: Ներկա պահին այդ հետազոտությունները պետք է հավանության արժանանան կենսաբանության մյուս ոլորտները ներկայացնող մասնագետներից:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել:  

  • Կիսվել: