կիրակի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2024
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 62 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 62 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44,845 դեպք, որոնցից 40,121-ն` առողջացած, հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3,549 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1,038 թեստավորում (շաբաթ և կիրակի օրերով պայմանավորված՝ թեստեր քիչ են արվում), իսկ ընդհանուր առմամբ` 219,177 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։

 

  • Կիսվել: