ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանն այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն». ընդգծվել է երեխաների՝  ընտանիքում ապրելու իրավունքի իրացման կարևորությունը

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն». ընդգծվել է երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման կարևորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ։ Նարեկ Մկրտչյանը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել մանկատան սաների հետ, աշխատակիցների հետ քննարկել ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Այցի շրջանակում քննարկվել է նաև ՊՈԱԿ-ի պայմանների բարելավմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումը, երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։ Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը՝ ընդգծվել է երեխաների լավագույն շահի ապահովման ու նրանց՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման կարևորությունը։ Ըստ այդմ՝ քննարկվել են երեխայի կենսաբանական ընտանիքի հետ շարունակական աշխատանքներ իրականացնելու և երեխային ընտանիք վերադարձնելու տարբերակներ։

Այցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել նաև մանկատան երեխաների մասնակցությամբ միջոցառմանը։

  • Կիսվել: