Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 30-ից մայիսի 6-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 1-ին, 3-ին և 6-ին,
Նոր Նորքում՝ մայիսի 4-ին, 5-ին և 6-ին,
Շենգավիթում՝ չի գերազանցել,
Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Նոր Նորքում՝ ապրիլի 30-ին, մայիսի 3-ին և 6-ին,
Արաբկիրում՝ մայիսի 4-ին և 6-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։