կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ վերջինն էլ կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու վնասել շինությունը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ վերջինն էլ կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու վնասել շինությունը. կան վիրավորներ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:45-ի սահմաններում Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» ու «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արթուր Հակոբյանն ու կրտսեր պարեկ Մուշեղ Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Honda»-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում՝ կոտրելով լուսակիրը, ցուցանակը ու վնասելով հարևանությամբ գործող շինությունը։

  • Կիսվել: