կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պատրաստ ենք ստանձնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև hրադադարի վերահսկման առաքելությունը, եթե այն հաստատվի․ Թուրքիայի ԱԳՆ

Պատրաստ ենք ստանձնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև hրադադարի վերահսկման առաքելությունը, եթե այն հաստատվի․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան պատրաստ է հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմին: Այս մասին, առցանց մասնակցելով Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Իր ելույթում նա շեշտել է Թուրքիայի հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և ընդգծել, որ Թուրքիան աջակցում է անվերապահ հրադադարի հաստատմանը և այդ ուղղությամբ ջանքերին։

Ֆիդանը նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել հրադադարի պահպանման մոնիթորինգի առաքելությունը, եթե այն հաստատվի։

 

  • Կիսվել: