շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
ԱՄՆ դեսպան. Մերձավոր Արևելքի վերադասավորման բանալին Թուրքիայի ձեռքում է

ԱՄՆ դեսպան. Մերձավոր Արևելքի վերադասավորման բանալին Թուրքիայի ձեռքում է

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում փոխվում է Վաշինգտոնի՝ անվտանգության երաշխավորի դերը։ Նա տարածաշրջանային վերադասավորման գործընթացում առանցքային դեր է վերապահել Թուրքիային, Իրաքին ու Սիրիային, գրում է ermenihaber.am-ը:

Բարաքի խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում վերահսկել տարածաշրջանը կամ լինել դրա միակ անվտանգության երաշխավորը։ Նա նշել է նաև, որ Հորմուզի նեղուցը դարձել է ճնշման միջոց, ինչն ընդգծում է տարածաշրջանի համար անվտանգության այլընտրանքային ծրագիր ունենալու անհրաժեշտությունը։

ԱՄՆ դեսպանը կոչ է արել ներդրումներ կատարել Իրաքի էներգետիկ ենթակառուցվածքներում՝ նշելով, որ երկրի նավթի արդյունահանման ծավալները կարող են հասնել օրական 10 մլն բարելի։ Այդ նպատակով նա կարևորել է նոր խողովակաշարերի կառուցումն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը։

Անդրադառնալով Իրաքի ներքին քաղաքականությանը՝ Բարաքը նշել է, որ ԱՄՆ-ն չի միջամտելու Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հարաբերություններին։ Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի իրաքյան կողմերի միջև։

  • Կիսվել: