ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը

Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը

Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին։ Հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
 
«Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնում մահացածի ընտանիքին և դիվանագիտական հանրությանը Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան Էսֆահանիի մահվան կապակցությամբ», – ասված է դիվանագիտական առաքելության X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրությունում։ Դեսպանությունում նշել են, որ դիվանագետը մեծ ներդրում է ունեցել երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում:
 
Նշենք, որ Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին Հայաստանում Իրանի դեսպան է եղել 1994-1998 թվականներին:

  • Կիսվել: