ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
«Մոսադի» ղեկավարն ԱՄՆ-ում հանդիպել է ԿՀՎ տնօրենին. աղբյուր

«Մոսադի» ղեկավարն ԱՄՆ-ում հանդիպել է ԿՀՎ տնօրենին. աղբյուր

«Մոսադի»՝ Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավար Ռոման Գոֆմանը ժամանել է Վաշինգտոն՝ ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ Գոֆմանը հանդիպել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին։ Ակնկալվում է, որ «Մոսադի» ղեկավարը կայցելի նաև Մայամի, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։

 

  • Կիսվել: