Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից է. Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում պատասխանել է Թուրքիայի վերաբերյալ լրագրողների հարցերին, գրում է ermenihaber.am-ը:
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և լարվածության համատեքստում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի ներսում ունեցած դերի մասին հարցին ի պատասխան՝ Ռուտեն նշել է, որ Թուրքիան դաշինքի առանցքային դաշնակիցներից է։
«Թուրքիան ակնհայտորեն ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից մեկն է։ Այն դաշինքի կազմում է գրեթե ի սկզբանե։ Ունի Եվրոպայի խոշորագույն բանակներից մեկը։ Ունի նաև Եվրոպայի ռազմարդյունաբերության խոշորագույն ենթակառուցվածքներից մեկը։ Հետևաբար, Թուրքիան բոլոր առումներով առանցքային դաշնակից է և վայելում է մյուս 31 դաշնակիցների մեծ հարգանքը»,- նշել է նա։



