ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ԱՄՆ-ն հերքում է ԻՀՊԿ-ի՝ Բահրեյնում ամերիկյան ռադարին հարվածելու մասին հայտարարությունը

ԱՄՆ-ն հերքում է ԻՀՊԿ-ի՝ Բահրեյնում ամերիկյան ռադարին հարվածելու մասին հայտարարությունը

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է Բահրեյնում ամերիկյան ռադարին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը, տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Իրանը Բահրեյնի ուղղությամբ երկու հարվածային ԱԹՍ է ուղարկել, սակայն երկուսն էլ որսացել և ոչնչացրել են ամերիկացի զինվորականները:

Ինչպես ընդգծել են Կենտրոնական հրամանատարությունից՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, նյութական վնաս չի հասցվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին, հավելել՝ հարձակումը եղել է ի պատասխան Իրանի հարավում գտնվող Սիրիկի շրջանում հեռահաղորդակցության աշտարակի ուղղությամբ ավիահարվածին:

  • Կիսվել: