Հայաստանը և Էստոնիան քննարկել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նոր համագործակցության հեռանկարները
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարի և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում Աննա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես՝ Անձնական տվյալների պաշտպանության անկախ հանձնաժողովի ստեղծման և ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու նախաձեռնությունը։
Հանդիպումը կարևոր քայլ է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ընդլայնման և համատեղ նոր նախաձեռնությունների ձևավորման ուղղությամբ։



