շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Գազի պայթյուն Արգենտինայում. կա առնվազն 20 տուժած

Գազի պայթյուն Արգենտինայում. կա առնվազն 20 տուժած

Արգենտինայի Ռեմեդիոս դե Էսկալադա քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ: Այս մասին տեղեկացնում է La Nación-ը։

Ինչպես հաղորդվում է՝ պայթյունը տեղի է ունեցել գազատարի ցանցի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Շինարարական տեխնիկան վնասել է գազատարը, ինչի հետևանքով գազի արտահոսք է սկսվել, ապա հրդեհ և հզոր պայթյուն է տեղի ունեցել։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներից հինգի վիճակը ծանր է։ Դեպքի հետևանքով ավերվել են նաև մի քանի շինություններ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: