Իսպանիայի Գալիսիա տարածաշրջանում պայթյունների կեղծ սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ ստանալուց հետո չորեքշաբթի ավելի քան տասը դպրոց է տարհանվել: Այս մասին հայտնել է Իսպանիայի ազգային ոստիկանությանը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ մեկ շաբաթ առաջ նմանատիպ սադրիչ հաղորդագրություններ էին ստացել Իտալիայի հազարավոր դպրոցներ։

Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ նամակներն ուղարկվել են անմիջապես ուսումնական հաստատություններին։ Դրանց բովանդակությունը չի բացահայտվում, իսկ սպառնալիքներ ստացած դպրոցների ճշգրիտ թիվը դեռ պարզված չէ։

Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները զննել են շենքերը, սակայն կասկածելի սարքեր չեն հայտնաբերել։

Միջադեպը դարձել է կեղծ սպառնալիքների և կիբեռհարձակումների շարքի հերթական դրվագը։ Վերջին շրջանում դրանք թիրախավորում են Եվրոպայի տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ, դրանց թվում՝ սուպերմարկետներ, արյան բանկեր, օդային երթևեկության կառավարման համակարգեր և հեռուստառադիոընկերություններ։