Իսպանիայում տեղի է ունեցել 14 տարվա մեջ ամենախոշոր գործադուլը
Իսպանիայում տեղի է ունեցել վերջին 14 տարվա մեջ ամենախոշոր գործադուլը: Արհմիությունների՝ CC OO-ի և UGT-ի գնահատմամբ՝ փողոցներ է դուրս եկել շուրջ 4 միլիոն մարդ, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ցուցարարների հիմնական պահանջների թվում են բնակարանների հասանելիության ապահովումը և աշխատավարձերի բարձրացումը։
Բացի դրանից՝ ակցիայի մասնակիցները նախատեսում են նաև կազմակերպված երթեր անցկացնել Իսպանիայի մի շարք քաղաքներում։
Ըստ El Mundo թերթի՝ առավոտից ցուցարարները փակել են ճանապարհները և անվադողեր այրել Վալենսիայում, Մադրիդում, Բարսելոնայում, Սևիլիայում, Կորդոբայում, Մալագայում և Սարագոսայում։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են
Իսպանիայի օդանավակայանների օպերատոր Aena-ի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ երկրում չեղարկվել է շուրջ 300 չվերթ, նաև չեղարկվել է երկրի արագընթաց գնացքների բոլոր չվերթների մոտ մեկ քառորդը։
Տեսանյութը՝ այստեղ:



