Իզմիրի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի
Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող HABAŞ պողպատի գործարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12։00-ի սահմաններում, որից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները մարել են կրակը։
Նահանգապետարանի նախնական գնահատմամբ՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ հալված պողպատի ձուլման ժամանակ, երբ ամբարձիչը պոկվել և ընկել է էլեկտրաղեղային վառարանի մեջ։ HABAŞ ընկերությունն իր հերթին հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել վառարաններից մեկի պլանային սպասարկման ընթացքում։



