շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
ԱՄՆ բոլոր օդանավակայաններից չվերթները պատմության մեջ դադարեցվել են ընդամենը երեք անգամ

ԱՄՆ բոլոր օդանավակայաններից չվերթները պատմության մեջ դադարեցվել են ընդամենը երեք անգամ

ԱՄՆ բոլոր օդանավակայաններից թռիչքները պատմության մեջ դադարեցվել են ընդամենը երեք անգամ. առաջին անգամը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը նախկինում հայտարարել էր, որ երկրի բոլոր օդանավակայաններից բոլոր թռիչքները դադարեցվել են կապի համակարգի խափանման պատճառով, իսկ մուտքային չվերթների վերաբերյալ որոշումները կայացվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Իրավիճակը ազդել է մոտ 7000 ինքնաթիռի վրա՝ թե՛ գետնի վրա, թե՛ օդում։

Սա առաջին անգամն է, որ թռիչքները դադարեցվում են 2023 թվականի հունվարից ի վեր, երբ թռիչքները դադարեցվել էին 90 րոպեով՝ թռիչքային տեղեկատվական համակարգի անսարքության պատճառով։ Այդ դադարեցումը ազդել է ավելի քան 10000 չվերթի վրա, և ավելի քան 1000-ը չեղարկվել է։

Առաջին դադարեցումը երկրի ողջ տարածքում հայտարարվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։

 

  • Կիսվել: