շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Պատասխան պարտիայում Հայկն ու Մագնուսը չպարզեցին հաղթողին

Պատասխան պարտիայում Հայկն ու Մագնուսը չպարզեցին հաղթողին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթները։

Երրորդ խաղափուլի պատասխան պարտիայում հայ շախմատիստը, խաղալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց հանդիպումը աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Նորվեգացի գրոսմայստերի հետ դիմակայությունից հետո Հայկ Մարտիրոսյանն իր ակտիվում ունի 10 միավոր և այս պահին միանձնյա գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։ Արդեն հայտնի է, որ մեր շախմատիստի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որն այս պահին երկրորդն է C խմբի մրցաշարային աղյուսակում։

Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով փայլուն հաղթանակ էր տարել աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։

  • Կիսվել: