կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իրանի ԱԳ նախարարը քննարկումներ անցկացնելու նպատալով ժամանել է Ջիդդա

Իրանի ԱԳ նախարարը քննարկումներ անցկացնելու նպատալով ժամանել է Ջիդդա

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ջիդդա՝ քննարկումներ անցկացնելու, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրա այցը տեղի կունենա ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլից մեկ օր առաջ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցից առաջ:

Ընդգծելով իր հարեւանների հետ հարաբերությունները մշտապես ամրապնդելու Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Էր Ռիադ՝ հանդիպելու եւ բանակցելու Սաուդյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Իրանի արտաքին գործերի նախարարը նաեւ շաբաթ երեկոյան կմեկնի Դոհա՝ մասնակցելու Իրան-Արաբական երկխոսության գագաթնաժողովին:

  • Կիսվել: