Թրամփը հրապարակել է Ռուսաստանում 8 տարի բանտարկված Անդրե Խաչատուրյանի մասին նամակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է ռուս-ամերիկացի բալետի նախկին պարուհի Քսենիա Կարելինայի նամակը, որտեղ վերջինս շնորհակալություն է հայտնել նրան Ռուսաստանում բանտից իրեն ազատ արձակելու համար և պատմել ամերիկահայ Անդրե Խաչատուրյանի բանտարկության պատմությունը։
Կարելինան նշել է, որ Խաչատուրյանը մեկնում էր Հայաստան՝ իր հարսնացուին տեսնելու, և իր արդեն գրանցված ուղեբեռում ատրճանակ էր կրում։
Մոսկվայի օդանավակայանում վայրէջք կատարելիս Խաչատուրյանը բացել է իր ճամպրուկը, որպեսզի դուրս հանի դեղորայքը։
Այնտեղ նրանք նրա պայուսակում նկատել են ատրճանակ, ստիպել նրան բացել գրանցված ուղեբեռը և, ի վերջո, ձերբակալել նրան։
Այժմ Խաչատուրյանը Ռուսաստանի Դաշնությունում կրում է 8 տարվա ազատազրկման պատիժ։
Խաչատուրյանից բացի, Կարելինան խոսել է Ռուսաստանում բանտարկված ևս երկու ամերիկացիների՝ Ռոբերտ Գիլմանի և Դեյվիդ Բարնսի մասին։
Գիլմանը Ռուսաստանում ձերբակալված երրորդ ծովային հետևակայինն է, որը դատապարտվել է 8 տարի 1 ամսվա ազատազրկման, իսկ Բարնսը կրում է 21 տարի 6 ամիս ազատազրկում։