կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մ-14 Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականը զիջեց Լատվիայի ընտրանուն

Մ-14 Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականը զիջեց Լատվիայի ընտրանուն

Երևանում ընթացող Մ-14 Զարգացման մրցաշարում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Լատվիայի ընտրանու դեմ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Առաջին խաղակեսի վերջում լատվիացիներն առաջ անցան հաշվի մեջ: Մեր տղաները հավասարեցրին հաշիվը հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտ պահպանվեց հավասար հաշիվը, սակայն ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Լատվիայի ընտրանին կարողացավ հաղթանակ կորզել: 

Հայաստան Մ-14 – Լատվիա Մ-14՝ 1-2

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա

Գոլերը՝ Նարեկ Ավետիսյան, 42 (Հայաստան), Էմիլս Կոմորովսկիս, 32, Ռալֆս Շուկլաիս, 80+2 (Լատվիա)

Հայաստան

1. Դանիել Գևորգյան, 3. Արտյոմ Շեկիկյան, 15. Սարգիս Աղայան, 19. Վարդան Նազարյան, 16. Նարեկ Մինասյան, 8. Նարեկ Ավետիսյան (ա), 6. Հրաչյա Մախսուդյան, 17. Վահագն Եղյան, 11. Լևոն Հակոբյան, 20. Արման Թիմուրյան, 18. Գևորգ Մալխասյան

Պահեստայիններ՝ 12. Արա Մարտիրոսյան, 14. Հայկ Ադամյան, 5. Հարություն Բաղդասարյան, 2. Սերոժ Ստեփանյան, 10. Հովիկ Խաչատրյան, 4. Տիգրան Խաչատրյան, 7. Հովսեփ Հովսեփյան, 9. Արեն Սարգսյան, 13. Վրույր Քոչարյան

Գլխավոր մարզիչ՝ Նարեկ Դավթյան:

  • Կիսվել: