կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ինտերը նոր տրանսֆեր է համաձայնեցրել

Ինտերը նոր տրանսֆեր է համաձայնեցրել

Իտալական «Ինտերը» մոտ է «Մարսելի» բրազիլացի վինգեր Լուիս Էնրիկեի տրանսֆերը ձեռք բերելուն, գրում է armsport.am-ը:

Ինչպես հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան, միլանցիները 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր են կնքելու մինչև 2030 թվականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնության են եկել երկարաժամկետ պայմանագրի շուրջ՝ տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձով։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը այժմ պետք է համաձայնեցնի տրանսֆերի գինը «Մարսելի» հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար։

Լուիս Էնրիկեն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։

 

  • Կիսվել: