շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ո՞վ կփոխարինի Ալվարեսին, եթե նրա տրանսֆերը ձախողվի. Ֆլիկն ու Դեկուն այլընտրանք ունեն

Ո՞վ կփոխարինի Ալվարեսին, եթե նրա տրանսֆերը ձախողվի. Ֆլիկն ու Դեկուն այլընտրանք ունեն

Հաշվի առնելով Խուլիան Ալվարեսին վաճառելու Մադրիդի «Ատլետիկոյի» մերժումը՝ «Բարսելոնան» հարձակման գիծն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ է փնտրում, գրում է armsport.am-ը:

Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին և մարզական տնօրեն Դեկուին ամենաշատը գրավում է անգլիական «Բորնմուտի» հարձակվող Էլի Ժունիոր Կրուպին։ Այնուամենայնիվ կա մի լուրջ խնդիր, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 100 միլիոն եվրո, ինչն այս պահին անհասանելի գումար է «կապտանռնագույնների» համար։

Նշվում է, որ «Բարսելոնայի» կողմից դիտարկած հարձակվողների ընդլայնված ցուցակում կան նաև այլ անուններ, որոնց թվում են Լաուտարո Մարտինեսը, Բենիամին Շեշկոն և Դուշան Վլահովիչը։

 

  • Կիսվել: