կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԺ պատգամավորների համար վերապատրաստման ծրագիր կկազմակերպվի

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԺ պատգամավորների համար վերապատրաստման ծրագիր կկազմակերպվի

Բեռլինում ընթացող ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակներում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հետ հանդիպեցինք ՆԱՏՕ ԽՎ ռազմավարական գործընկերության և վերապատրաստման ծրագրերի տնօրեն Ջեյսոն Գելանեսին: Հայտնել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը․
 
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար կկազմակերպվի երկօրյա վերապատրաստման ծրագիր:
 
Քննարկեցինք նմանատիպ ծրագրերի շարունակականությունը և ընդգծեցինք ՆԱՏՕ ԽՎ-ի կողմից ՀՀ ԱԺ-ին աջակցության ծրագրերի կարևորությունը»,- նշել է նա:

  • Կիսվել: