Դեսպան Մկրտչյանն ու Կիպրոսի Ինստիտուտի նախագահը քննարկել են Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայում հանդիպում է ունեցել Կիպրոսի Ինստիտուտի նախագահ Ստավրոս Մալասի հետ։
Դեսպանն ընդգծել է, որ այդ գիտահետազոտական ինստիտուտի ձեռքբերումները տպավորիչ են ողջ Եվրոպայում և մեծ կարևորություն ունեն համաշխարհային մակարդակով։ Երկուստեք քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։