Պայթյուն ավտոմեքենայում․ տուժածը հոսպիտալացվել է
Մայիսի 10-ին՝ ժամը 21։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել Toyota մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: