երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը Մկրտչյանի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքեր

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը Մկրտչյանի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի խորացման մասին՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ աշխատանքները, փոխադարձ այցերն ու ոլորտային հարցերի շուրջ շարունակական քննարկումները։
 
Բոլատ Իմանբաևը ևս կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի դերը՝ ոլորտային համագործակցությունը որակելով արդյունավետ և կառուցողական։ Այս համատեքստում կողմերը շեշտել են, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ոլորտային հարաբերություններին լրացուցիչ հզոր ազդակ է հաղորդել 2023 թ․ Երևանում ստորագրված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մտադրությունների մասին» հուշագրի ստորագրումը, որով նախատեսվում է տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում իրավական ակտերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շուրջ։

  • Կիսվել: