ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինքնամեկուսացման կանոնները՝ ըստ ԱՆ-ի

Ինքնամեկուսացման կանոնները՝ ըստ ԱՆ-ի

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նախարարությունի նշում են նաև, թե ինչ ցուցումների է պետք հետևել: Ահա դրանք.

«Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`

  • Մնացե՛ք տանը,
  • Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից,
  • Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը,
  • Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է,
  • Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս,
  • Հաճախակի լվացե՛ք ձեռքերը,
  • Առանձնացրե՛ք տնային պարագաները,
  • Հյուրեր մի՛ ընդունեք,
  • Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան,
  • Հերմետիկ փակեք աղբամանը,
  • Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը։

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»:

  • Կիսվել: