Մարտի 15-ի երեկոյան կորոնավիրուսի երկրորդ թեստն եմ անցել, որի արդյունքը եղել է բացասական. Աննա Հակոբյան
Համացանացում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ի երեկոյան կորոնավիրուսի երկրորդ թեստն եմ անցել, որի արդյունքը եղել է բացասական։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Մարտի 16-ից Երևանում եմ։
Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ անորոշ ժամանակով հետաձգել եմ բոլոր հանդիպումները։ Ինչպես արդեն գիտեք, «Իմ քայլը» հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։
Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։
Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տնից համակարգում եմ այդ աշխատանքները։
Միաժամանակ, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, երեկ առավոտյան դիմել եմ ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։



