ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիբանանի հայկական եկեղեցիներում պայթյունի զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի

Լիբանանի հայկական եկեղեցիներում պայթյունի զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի

իբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային առաջնորդարանը:

«Առաջիկա կիրակի, օգոստոս 9-ին Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կկատարվի` ի հիշատակ պայթյունի պատճառով զոհվածների»,- նշված է հաղորդագրությունում:

Եկեղեցիներում նաև աղոթք կհնչի պայթյունի հետևանքով վիրավորված մարդկանց առողջության համար:

 

  • Կիսվել: