երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ

Հուլիսի 20-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Փանյան փողոցում այրվում են տնակներ, հայտնում են փրկախարար ծառայությունից։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանյան փողոցի տնակներից մեկում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։14-ին, մարվել՝ 17։22-ին։ Այրվել են տնակի տանիքի մոտ 250 քմ և առաստաղի մոտ 20 քմ հատվածները։
 

  • Կիսվել: