Ֆրանսիայում պայթյունի սպառնալիքից հետո ստուգում են երկաթուղային կայարանը
Պայթյունի մասին անանուն ահազանգ ստանալուց հետո ստուգվում են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա դը Կալե դեպարտամենտի երկաթուղային կայարանի ենթակառուցվածքները։
«Ներկայումս Կալե-Ֆրետեն կայարանում նախազգուշացում է հայտարարվել իբր տեղադրված ռումբի մասին։ Իրականացվում են տեղեկատվության ստուգման միջոցառումներ»,- ասված է դեպարտամենտի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ միջադեպը կարող է ազդել տրանսպորտի երթևեկության վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։



