հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ

Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացի բարելավմանը, ուսուցիչների ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT:

  • Կիսվել: