ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջ

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է իր վերահսկողության տակ գտնվող նահանգներում համատարած կոռուպցիայի մեջ։ Նրա խոսքով՝ դեմոկրատներն իր վարչակազմին թիրախավորելով ընդամենը փորձում են կոծկել սեփական չարաշահումները։

«Դեմոկրատական կուսակցությունն ամեն ինչ անում է «կապույտ» (դեմոկրատական) նահանգներում տիրող համատարած կոռուպցիայից ուշադրությունը շեղելու համար՝ անդադար հայտարարելով, թե իբր Թրամփի վարչակազմն է կոռումպացված»,- Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ դեմոկրատներն այդ մեղադրանքներով փորձում են ստվերել Մինեսոտայում, Կալիֆոռնիայում և ԱՄՆ-ի մի շարք այլ նահանգներում տեղի ունեցած աննախադեպ հափշտակությունները։

  • Կիսվել: