երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի Sահմանադրության մեջ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը բազմիցս մեղադրել է Շույոկին՝ Օրբանի շահերը սպասարկելու համար և պահանջել է, որ նա հրաժարական տա։

Վարչապետը հայտարարել է, որ մտադիր է նախագահի պաշտոնն առաջարկել պատմության մեջ ամենաուժեղ կին շախմատիստուհի համարվող գրոսմայստեր Յուդիթ Պոլգարին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր երկրին անհրաժեշտ են միասնություն, խաղաղություն և այնպիսի նախագահ, որով յուրաքանչյուր հունգարացի կարող է հպարտանալ: Հանրապետության նախագահի պաշտոնը մասնագիտություն կամ աշխատատեղ չէ, այլ ծառայության բարձրագույն ձև: Նախագահի խնդիրն է ծառայել և ներկայացնել բոլոր հունգարացիներին»:

 

  • Կիսվել: