Հունգարիան ժամանակավորապեսդ դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ ԱԹՍ-ների հարվածներից պատճառով
Հունգարիան այսօր՝ նոյեմբերի 17-ին, և վաղը ժամանակավորապես դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մաջարը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է Մուկաչևոյի երկաթուղային կայարանից 300 մետր հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ զոհեր չկան։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նույնպես հայտնել է Մուկաչևոյի և Ուժգորոդի շրջաններին հասցված հարվածների մասին՝ նախազգուշացնելով Անդրկարպատյան մարզում նոր հարձակումների հնարավորության մասին։



