երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Հորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռներ որսալու մասին

Հորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռներ որսալու մասին

Հորդանանի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և խոցել են Իրանի տարածքից արձակված երեք հրթիռ այն բանից հետո, երբ դրանք մուտք են գործել թագավորության օդային տարածք: Այս մասին ասված է Հորդանանի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ որսման գործողության հետևանքով ոչ ոք չի տուժել, նյութական վնաս ևս չի արձանագրվել:

«Զինված ուժերը շարունակում են իրականացնել Թագավորության օդային տարածքի դիտարկումը և պահպանել օպերատիվ պատրաստվածությունը: Նրանք առանց վարանելու կվերացնեն ցանկացած սպառնալիք, որը կսպառնա քաղաքացիների անվտանգությանը, ինքնիշխանությանն ու ամբողջականությանը՝ ըստ մարտական գործողությունների վարման գործող կանոնների»,- ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: