Արայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովում
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրել է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր, որ Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակի` Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, նա կշարունակի աշխատանքը Ազգային ժողովում:



