ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Լարսը բացվել է բեռնատարների համար

Լարսը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ճանապարհը նոյեմբերի 24-ից փակվել էր ձյան, մերկասառույցի և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով:

  • Կիսվել: