Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավոր
Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է: Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Նիզամի Սաֆարովը։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Իլհամ Ալիևի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգի հաջող իրականացման արդյունքն է։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և ուժի մեջ մտնելու համար Հայաստանին անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկի իրավական հարթության վրա։
Նիզամի Սաֆարովն ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին արված հղման բացառումը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար մնացած գլխավոր իրավական պայմանն է:
«Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը մեր ցանկությունը չէ, դա պարզապես օբյեկտիվ պայման է»,- ասել է պատգամավորը:
Նիզամի Սաֆարովի խոսքով՝ այսօր Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը, միջպետական վստահության ձևավորմանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանն այլընտրանք չկա։ Տարածաշրջանը բազմամյա հակամարտության գոտուց պետք է վերածվի խաղաղության գոտու։



