ՔՊ-ական 8 համայնքապետ Իրինա Յոլյանի դեմ դատական հայց է ներկայացրել
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամից իշխանական համայնքապետերը պահանջում են հերքում և 500 հազարից մինչև 3 միլիոն դրամական փոխհատուցում, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական համակարգից։
Պատճառը հոկտեմբերի 29-ին ԱԺ ամբիոնից Յոլյանի ելույթն է, որի ընթացքում նա հայտարարել էր, թե ՔՊ-ական համայնքապետերն ընկերություններ են հիմնել և պետական բյուջեն մսխում են անորակ ասֆալտապատման աշխատանքներով։
Մամուլը գրել էր, թե դրանից հետո Փաշինյանը հանձնարարել է իշխանության ներկայացուցիչներին հորդորել համայնքապետերին դատական հայցեր ներկայացնել Յոլյանի դեմ։



